Վարչապետի նախաձեռնությամբ, սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվեն էլեկտրաէներգիայի և ջրի վճարի սուբսիդիաներ
Վարչապետի նախաձեռնությամբ, սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվեն էլեկտրաէներգիայի և ջրի վճարի սուբսիդիաներ

Վարչապետի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար կսուբսիդավորվեն էլեկտրաէներգիայի և ջրի վարձերը։ Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։

Կառավարության վարչակազմից հայտնում են, որ համապատասխան որոշումն արդեն տրվել է կառավարության կողմից։

«Համաձայն որոշման՝ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց վարկանիշային միավորը 70 000 և ավելի է, պետության կողմից կսուբսիդավորվի էլեկտրաէներգիայի սպառումը, սուբսիդավորման չափը կկազմի 2020 թվականի դեկտեմբերի օգտագործողի վերջնական սակագնի և 2015 թվականի հուլիսին գործող սպառողական սակագնի տարբերությունը և 2022 թվականի հունվարի և 2020 թվականի դեկտեմբերին գործող սակագների տարբերությունը 1 կՎտժ-ի դիմաց 3,5 թեթրի քանակությամբ։ Աջակցությունը տրամադրվում է Թբիլիսիում գրանցված 70 000 վարկանիշային միավոր ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին։

Բացի այդ, կառավարությունը 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքների համար կսուբսիդավորի ամսական ոչ ավելի, քան 200 կՎտ/ժ սպառված էլեկտրաէներգիա՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց 3,5 թեթրիի չափով: Սուբսիդավորումը չի վերաբերում այն ​​բաժանորդներին, ովքեր օգտվում են «Բարձրլեռնային բնակավայրում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի ամսավճարի փոխհատուցման մասին» որոշմամբ նախատեսված արտոնություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 70 000 և ավելի ցածր վարկանիշ ունեցող ընտանիքները, որոնք բնակվում են Թբիլիսիում, Ռուսթավիում կամ Մցխեթայում, խմելու ջրի սուբսիդիա կստանան 100 լարիից ոչ ավելի։