Վարչապետի կողմից նախաձեռնած նոր ծրագիրն արագ իրականացնելու համար երկխոսություն ենք սկսել մասնավոր հատվածի հետ. Լևան Դավիթաշվիլի
Վարչապետի կողմից նախաձեռնած նոր ծրագիրն արագ իրականացնելու համար երկխոսություն ենք սկսել մասնավոր հատվածի հետ. Լևան Դավիթաշվիլի

Վարչապետի նախաձեռնության հետ կապված՝ մենք երկխոսություն ենք սկսել մասնավոր հատվածի հետ, ցանկանում ենք, որ ներգրավվածությունը լինի առավելագույնը և հետևաբար, նրանց տեսակետները հաշվի առնվեն հենց այն պատճառով, որ արտադրանքը արդյունավետ լինի, իրատեսական և իրագործելի: Բացի այդ, շահառուների շահերը, այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր բնակարան կստանան, և, իհարկե, շատ կարևոր է հաշվի առնել շինարարության ոլորտի շահերը,- այս մասին շինարարության և բանկային ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ավարտից հետո, ասել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Հանդիպմանը, որին Լևան Դավիթաշվիլիի հետ միասին ներկա են գտնվել էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Գենադի Արվելաձեն և Իրակլի Նադարեիշվիլին, առողջապահության փոխնախարար Իլիա Ղուդուշաուրին և բիզնես օմբուդսմեն Օթար Դանելիան, քննարկել են Վրաստանի վարչապետի կողմից նախաձեռնած նախագիծը, որը ենթադրում է տնտեսական աճի արագացում և հանրային, կոմունալ ենթակառուցվածքների բարելավման նպատակով, շինարարական ոլորտին աջակցություն: Նշված նախաձեռնությամբ վարչապետը հանդես է եկել փետրվարի 14-ին կառավարության նիստում.

«Մենք մասնավոր հատվածի հետ շատ մանրամասների մասին ենք խոսել, քննարկվել են բազմաթիվ վարկածներ, տարբեր հնարավորություններ և տարբերակներ, եղել են հետաքրքիր կարծիքներ դեվելոպերների և շինարարական ընկերությունների կողմից, եղել են կարծիքներ բանկերից՝ որոշակի պաշտպանություն, երկարաժամկետ պայմանագրեր, ապահովագրության տարրեր, դրանք կարող են լինել ֆինանսական գործիքներ, մենք դա կօգտագործենք աշխատանքային գործընթացում։ Շատ տեխնիկական մանրամասներ, իհարկե, կհստակեցվեն, և կարծում ենք, որ պետք է շատ արագ աշխատել, այնուհետև արդեն իսկ կայացած նախագծերի համար պետք է տարբեր տարբերակներ դիտարկենք, որպեսզի համաձայնեցված նախագիծ ունենանք, և վերջապես կառավարությունը կորոշի սկսել ծրագիրը որքան հնարավոր է շուտ»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։

Նրա խոսքով, այս ծրագիրը լրացուցիչ հնարավորություն է մոտ մեկ միլիարդ լարի ներգրավելու մասնավոր հատված և դա կարող է լինել բանկային հատվածի կողմից հատկացված ֆինանսները։

«Միլիարդ լարին տնտեսության զգալի, լրացուցիչ աճ է, հատկապես, երբ խոսում ենք շինարարության ոլորտի մասին, որը շատ դեպքերում օգտագործում է տեղական հումք։ Կարևոր է, որ կա աշխատանքի մի ամբողջ շղթա՝ կապված տեղական արտադրության հետ»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։

Նախարարի խոսքով, ծրագրի նախապատրաստման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որին կմասնակցեն ասոցիացիաները, ինչպես նաև առանձին ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն դա անել: Աշխատանքային խմբում կլինեն կոնկրետ մարդիկ էկոնոմիկայի նախարարությունից, ինչպես նաև տարբեր գերատեսչություններից, և խումբը շատ ակտիվ կաշխատի վերջնական նախագիծն արագ ձևակերպելու և Վրաստանի կառավարությանը ներկայացնելու ուղղությամբ։