Վարչապետի կարգավիճակում առաջին այցի վայրը Բրյուսելի ընտրությունը շատ ճիշտ քայլ էր. Մամուկա Բախտաձե

15:52, 19.07.2018

Վարչապետի կարգավիճակում առաջին այցի վայրը Բրյուսելի ընտրությունը շատ ճիշտ քայլ էր,- այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Նա շնորհակալություն է հայտնել Տուսկին և ընդգծել Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացի հզորացման գործում նրա ունեցած ավանդը:

Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ենք ունեցել գնահատել երկկողմ հարաբերությունների օրակարգը և քննարկել մեր հարաբերությունների խորացման հեռանկարները: Ասոցացման համաձայնագրով, որն իր մեջ ներառում է խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնություն, մենք մեր օրենսդրությունը համատեղում ենք եվրոպականի հետ»,-հայտարարել է Բախտաձեն:

Նրա գանահատմամբ, դա հզորացրել է կառավարության բարեփոխումների ընթացքը, որը ուղղված է ժողովրդավարության և լավ կառավարման, օրենքի գերակայության և կայունության հզորացման ուղղությամբ:

Նմանատիպ