Վարչապետի հրամանով պաշտպանության ուժերը կներգրավվեն Ղվարելիի մունիցիպալիտետում հրդեհաշիջման աշխատանքներում
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանի հիման վրա Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն Ղվարելիի մունիցիպալիտետում հրդեհաշիջման աշխատանքներին։ Համապատասխան փաստաթուղթն արդեն ստորագրվել է կառավարության ղեկավարի կողմից։
Հիմք ընդունելով Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածի 2-րդ կետը և «Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության եղանակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «Ն» ենթակետը, Ղվարելիի մունիցիպալիտետում տարերային աղետները կանխելու նպատակով արդյունավետ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում, դրա իրականացման համար կօգտագործվեն Վրաստանի պաշտպանության ուժերը»,- նշված է վարչապետի հրամանում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։