Վարչապետի հրամանի համաձայն՝ Բորժոմիում հրդեհաշիջման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գործընթացին ներգրավվել են պաշտպանության ուժերը
Վարչապետի հրամանի համաձայն՝ Բորժոմիում հրդեհաշիջման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով գործընթացին ներգրավվել են պաշտպանության ուժերը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով Բորժոմիի մունիցիպալիտետում բնական աղետը կանխելու և հրդեհաշիջման գործողություններ արդյունավետ իրականացնելու նպատակով գործընթացին ներգրավվել են պաշտպանության ուժերը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարը համապատասխան կարգադրություն է ստորագրել Վրաստանի պաշտպանական ուժերի օգտագործման վերաբերյալ։

Բորժոմիի մունիցիպալիտետում անտառային զանգվածն այրվում է։ Հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է մոտ 250 հրշեջ և երեք ուղղաթիռ։