Վարչապետի հրամանի համաձայն՝ առատ ձյան պատճառով տուժած բնակչությանն աջակցելու գործընթացին կներգրավվեն նաև պաշտպանության ուժերը

14:03, 25.02.2025

Պաշտպանության ուժերը կներգրավվեն Արևմտյան Վրաստանում առատ ձյան պատճառով տուժած բնակչությանն աջակցելու գործընթացում։

Կառավարության վարչակազմի տվյալներով՝ համապատասխան հրամանը արձակել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վատ եղանակի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերացնելու համար տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ