Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ։
Խորհրդի անդամները քննարկել են 2023 թվականի բյուջեի գերակա ուղղությունները։ Նշվել է, որ 2023 թվականի բյուջեում կավելանա սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաև տնտեսական աճի խթանման ֆինանսավորումը։
Բացի այդ, խորհրդի անդամները քննարկել են երկրում առկա տնտեսության դրական միտումները և տնտեսական նոր նախաձեռնությունները։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։