Վարչապետի դիմումը շատ կոռեկտ էր, քանզի Ռուսաստանը բռնազավթիչ է և պատասխանատու է բռնազավթված տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար. Իրակլի Մենաղարիշվիլի
Վարչապետի այսօրվա հայտարարությունը պայմանավորված է, այն դժբախտությամբ և անմարդկային իրադարձությամբ, որը վերաբերում է մեր համաքաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի մահվանը և հետագայում զարգացած իրադարձություններին,-այսպես է արձագանքել արտաքին գործերի նախկին նախարար, միջազգային հարաբերությունների փորձագետ, Իրակլի Մենաղարիշվիլին, Վրաստանի վարչապետի դիմումին:
Իրակլի Մենաղարիշվիլիի հայտարարությամբ, վարչապետի կոչը վերաբերում է Ռուսաստանի կողմից իրականացրած հանցանքների կանխարգելմանը:
«Դիմումը շատ կոռեկտ էր, քանզի Ռուսաստանը բռնազավթիչ է և պատասխանատու է բռնազավթված տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար: Ռուսաստանի բարձրպաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ նրանք կապ չունեն այդ գործողությունների համար՝ սուտ է: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին խոսելը վաղ է, քանի դեռ չի սկսվելու մեր երկրի ապաբռնազավթման գործողությունը»,-ասել է Մենաղարիշվիլին:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: Նրա խոսքերով վրացական կողմը արդեն հայտարարել է և այժմ կրկին հաստատում է, որ հետաքրքրված է, հասնել իրական առաջընթացի Ժնևի միջազգային բանակցությունների գործընթացում: Վարչապետը իր պատրաստակամությունն է հայտնել ներգրավվել գործընթացին:
Հեղինակ -
Edgar Barsegyan