Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի նախկին կապիտանին և NBA-ի գործող չեմպիոնին՝ Զազա Փաչուլիային սպորտի ասպետի կոչում տվեց։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլո ասուլիսը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Զազա Փաչուլիային Վրաստանի հավաքականում իր փայլուն կարիերայի և միջազգային մրցաշարում վրաց բասկետբոլի տարածման մեջ ներդրած նպաստի համար ու հաջողություն մաղթեց ապագա գործութնեությունում։
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Գիորգաձեն և նախարարի տեղակալ Շալվա Գոգոլաձեն։
Զազա Փաչուլիան առաջին վրաց բասկետբոլիստն է, ով Ամերիկայի բասկետբոլի ազգային միության (NBA) չեմպիոն դարձավ (Golden State Warriors 2017)։ Այս տարի կայացած մրցաշարում նա Golden State Warriors-ի հետ միասին ևս մեկ ոսկե մատանի շահեց։ Զազա Փաչուլիան առաջին եվրոպացի կենտրոնն է Պաու Գասոլի (Իսպանիա) հետ, ով կարողացավ երկու անգամ NBA-յի չեմպիոնի գավաթը շահել։ Փաչուլիան Վրաստանի հավաքականի հետ Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ փուլում երեք անգամ խաղաց։