Վարչապետը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Ուզբեկստանի նախագահին
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկատ Միրզիյոևի պետական այցը Վրաստան ավարտվել է։
Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ՝ Ուզբեկստանի նախագահին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ճանապարհել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նախարարների կաբինետի անդամների հետ միասին։
«Պետական այցի շրջանակներում տեղի են ունեցել Ուզբեկստանի նախագահի հանդիպումները Վրաստանի վարչապետի հետ՝ առանձնազրույցի և ընդլայնված ձևաչափերով։
Իրակլի Կոբախիձեն և Շավկատ Միրզիյոևը ստորագրել են հռչակագիր Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ»,— նշված է տեղեկատվության մեջ։