Վարչապետը ծանոթացել է Շքմերի-Մրավալձալի ճանապարհի շինարարության ընթացքին

12:21, 04.08.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ միասին, Օնիի մունիցիպալիտետում ծանոթացել է տեղական նշանակության Շքմերի-Մրավալձալի ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքներին, որոնք իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Այս փուլում ծրագրի շրջանակներում ընթանում են նախապատրաստական և մոբիլիզացիոն աշխատանքներ, որոնցից հետո կսկսվի ճանապարհի շինարարությունը։

Վարչապետն ընդգծել է ենթակառուցվածքային ծրագրի կարևորությունը տարածաշրջանի համար և նշել, որ դրա իրականացումը կնպաստի ինչպես տեղի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժին։ Իրակլի Կոբախիձեն ուշադրություն է հրավիրել նաև Մրավալձալիում եզակի հանգստավայրի զարգացման ծրագրի վրա։

«Շքմերի-Մրավալձալի ճանապարհի 9,5 կիլոմետրանոց հատվածը զգալիորեն կարագացնի ուղևորությունը Շքմերիից Մրավալձալի։ Մենք լուրջ ծրագրեր ունենք Մրավալձալիի զարգացման հետ կապված։ Մրավալձալին եզակի վայր է, որտեղ հնարավոր է կազմակերպել ամենաբարձր չափանիշների հանգստավայրային տարածք։ Դրա վրա ակտիվորեն աշխատում է էկոնոմիկայի նախարարությունը, աշխատում ենք ավստրիացի գործընկերների հետ համապատասխան գլխավոր հատակագծի (master plan) պատրաստման ուղղությամբ, և, բնականաբար, դրա համար ճանապարհի շինարարությունն հսկայական նշանակություն ունի։ Ճանապարհային աշխատանքները կավարտվեն մոտավորապես երկու տարուց», – նշել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ