Վարչապետը շնորհավորել է մուսուլմաններին՝ Ղուրբան բայրամի կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է մուսուլման համայնքին Ղուրբան Բայրամի կապակցությամբ։
Ինչպես նշում է վարչապետը, մուսուլմանների հետ դարավոր համակեցությունը, միմյանց ավանդույթների և մշակույթի նկատմամբ հարգանքը այն գանձերն են, որոնց վրա կառուցվում է Վրաստանի ամուր ապագան։
«Սրտանց շնորհավորում եմ մեր մուսուլման հայրենակիցներին Ղուրբան Բայրամի՝ բարության, փոխադարձ աջակցության և հույսի տոնի կապակցությամբ։ Մեր դարավոր եղբայրական համակեցությունը, միմյանց ավանդույթների և մշակույթի նկատմամբ հարգանքը այն գանձերն են, որոնցով մեզանից յուրաքանչյուրը հպարտանում է և որոնց վրա կառուցվում է մեր երկրի ամուր ապագան։ Միանում եմ այսօր ձեր ընտանիքներում տիրող տոնական տրամադրությանը և մաղթում եմ ձեզանից յուրաքանչյուրին խաղաղություն, բարգավաճում և երջանկություն», – նշում է վարչապետը։