Վարչապետը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել՝ Իվանե Մաճավարիանիին և Գոչա Լորթքիփանիձեին
Վարչապետը կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել՝ Իվանե Մաճավարիանիին և Գոչա Լորթքիփանիձեին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության այսօրվա նիստում շնորհակալություն հայտնեց ֆինանսների նախկին նախարար Իվանե Մաճավարիանիին և արդարադատության նախկին նախարար Գոչա Լորթքիփանիձեին, իրենց աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրանց:

«Ինչպես գիտեք, պարոն Գոչա Լորթքիփանիձեն և պարոն Վանո Մաճավարիանին հրաժարական են տվել: Պարոն Վանո Մաճավարիանին պատրաստվում էր հրաժարական տալ դեկտեմբերին, ինչպես նա նշեց, բայց մենք խնդրեցինք նրան շարունակել աշխատել մի քանի ամիս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան մեր կառավարության և թիմի անունից, կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Պարոն Գոչա Լորթքիփանիձեն, ինչպես գիտեք, մեկնում է Հաագա: Երեկ նրա վերջին աշխատանքային օրն էր: Ես ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել նրան և հաջողություն մաղթել», – հայտարարել է վարչապետը: