Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Կոջորի-Տաբախմելա մարտերում զոհված հերոսների հիշատակին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց 1921 թվականի փետրվարին Վրաստանի անկախության համար մղվող մարտերում զոհված մարտիկների հիշատակին։
Վարչապետն ու պաշտպանության նախարարը ծաղկեպսակ են դրել Հերոսների հուշահամալիրում։
Օկուպացիայի օրվա կապակցությամբ գեներալ Գիորգի Կվինիտաձեի կուրսանտական զինվորական լիցեյի կուրսանտները՝ կուրսանտների հին համազգեստով, երթով անցան Առաջին Հանրապետության և պետության դրոշներով և ծաղիկներով զարդարեցին հուշահամալիրը։
Խորհրդանշականորեն հնչել է 1918-1921 թվականներին Վրաստանի Առաջին Դեմոկրատական Հանրապետության ռազմական երթիը, որը վերականգնվել է Ազգային գվարդիայի ռազմացուցադրական նվագախմբի կողմից։