Վարչապետը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
Վարչապետը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Վրաստանին Եվրոպական խորհրդի աջակցության կարևորությունը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Եվրախորհրդի գործադրած ջանքերի համար։

Կառավարության ղեկավարը խոսել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու կարևորության մասին։ Ընդգծվել են Վրաստանի կողմից իրականացվող ջանքերը Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած հանձնարարականների կատարման ուղղությամբ։

Զրույցն անդրադարձել է օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։ Ընդգծվել է, որ վրացական կողմը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման և վստահության վերականգնման գործընթացում ներգրավվելու ուղղությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։