Վարչապետը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արիսի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուստաֆա Թյուրքերի հետ։
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված տարածաշրջանային ընդհանուր շահերի վրա։ Ուշադրություն է դարձվել տնտեսական կապերի ամրապնդման կարևորությանը և նշվել է, որ Թուրքիան Վրաստանի առաջատար առևտրային գործընկերն է։
Կողմերը քննարկել են Միջին միջանցքի և համատեղ տարածաշրջանային նախագծերի զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։