Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կովկասի մահմեդականների բաժնի նախագահ Ալլահշուքուր Փաշազադեի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Կովկասի մահմեդականների բաժնի նախագահը Իրակլի Ղարիբաշվիլիին ջերմ ողջույն է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
Ինչպես հանդիպմանը նշել է կառավարության ղեկավարը, Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև եղբայրական ժողովուրդ է, բարեկամ պետություն, և Վրաստանը գնահատում է երկու երկրների միջև գոյություն ունեցող եղբայրությունն ու բարեկամությունը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել մեր մեծ հարգանքը ձեր հանդեպ։ Ուրախ եմ ձեզ տեսնել Վրաստանում։ Մեզ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել Վրաստանում, հիշում եմ՝ մենք հանդիպել ենք մի քանի տարի առաջ, շատ լավ զրույց ունեցանք և ուրախ եմ, որ այսօր կրկին այցելեցիք մեզ՝ Թբիլիսիում։
Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը ոչ միայն մեր հարեւանն է, այլ նաև մեր եղբայր ժողովուրդն է, մեր բարեկամ պետությունը, և, իհարկե, մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև գոյություն ունեցող եղբայրությունն ու բարեկամությունը։ Բոլոր ուղղություններով մենք ունենք արտասովոր արդյունքներ, կոնկրետ առաջընթաց, ունենք շատ լավ հարաբերություններ, և ձեր այցը այս եղբայրության և սիրո ապացույցն է։ Հատկապես ուրախ եմ այն փաստով, որ դուք առանձնահատուկ բարեկամություն ունեք մեր Վեհափառի հետ և գիտեմ ձեր առանձնահատուկ հարգանքի մասին»,- ասել է վարչապետը։
Հանդիպմանը Ալլահշուքուր Փաշազադեն ընդգծել է Վրաստանի վարչապետի ներդրումը երկու երկրների եղբայրական և բարեկամական հարաբերություններում։
«Ես պարոն նախագահի հետ զրուցել եմ նախորդ հանդիպումներում Ձեր և պարոն նախագահի հարաբերությունների մասին։ Նա միշտ առանձնահատուկ կերպով է հիշատակում ձեզ, նա մեծ հարգանք է տածում ձեր նկատմամբ»,- ասել է Ալլահշուքուր Փաշազադեն։
Հանդիպմանը ուշադրություն է դարձվել մահմեդական համայնքին աջակցելու ուղղությամբ Վրաստանի կառավարության կողմից իրականացվող տարբեր միջոցառումներին։
Հանդիպմանը ասվել է, որ պետությունը մուսուլմաններին փոխանցել է 228 մզկիթ, ինչպես նաև 1300 քառ. մետր հողատարածք Թբիլիսիում՝ «Համայն վրացական մահմեդական վարչության» կենտրոնական գրասենյակի կառուցման համար։ Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 300 մզկիթ։