Վարչապետը հանդիպել է հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Վարչապետը հանդիպել է հետախուզական ծառայության ղեկավարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է հետախուզական ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեի հետ։

Շալվա Լոմիձեն վարչապետին տեղեկատվություն է տրամադրել գերատեսչության կողմից ինչպես գործառնական, այնպես էլ վերլուծական ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։

Վարչապետը և հետախուզական ծառայության ղեկավարը քննարկել են նաև 2024 թվականին ծառայության զարգացման առաջնահերթությունները, այդ թվում՝ նախատեսվող միջազգային նախագծերը, ինչպես նաև հետախուզական-տեխնիկական և գիտակրթական ոլորտների կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վրաստանի անվտանգության միջավայրին, սևծովյան տարածաշրջանում առկա խնդիրներին և գործընթացների հետագա զարգացման հավանական սցենարներին։