Վարչապետը հանդիպել է «Gebrüder Weiss»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ
Վարչապետը հանդիպել է «Gebrüder Weiss»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ավստրիական «Gebrüder Weiss» խոշոր տրանսպորտային և լոգիստիկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վոլֆրամ Զենգեր-Վայսի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում բարենպաստ ներդրումային միջավայրը և ընկերության ընթացիկ և նախատեսվող ներդրումային ծրագրերը։

Ընդգծվել է Վրաստանի ներուժը լոգիստիկայի և տրանսպորտի ուղղությամբ և օտարերկրյա ներդրողների աճող հետաքրքրությունն այս ոլորտում։

Նշվել է, որ բիզնեսի համար որոշումներ կայացնելու հիմնական գործոններից մեկը միջավայրի կանխատեսելիությունն է, և այս առումով Վրաստանը հուսալի և կայուն բիզնես գործընկեր է։ «Gebrüder Weiss»-ը խոշոր ավստրիական տրանսպորտային և լոգիստիկ ընկերություն է, որը ներդրումներ է կատարում աշխարհի 35 երկրներում: