Վարչապետը հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ
Վարչապետը հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական հարաբերությունները և համագործակցության ապագա հեռանկարները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հարցերին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։