Վարչապետը գործարարների հետ քննարկել է գալիք տարվա մակրոտնտեսական չափորոշիչները և հետհամավարակային տնտեսական վերականգնման ճանապարհները
Համավարակով առաջացած համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Վրաստանի վրա, կառավարության տնտեսական ծրագիրը և քայլերը, որոնց իրականացումը ծրագրվում է բիզնեսին և քաղաքացիների սոցիալական աջակցության ուղղությամբ,- այս հարցերն են քննարկվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի և բիզնեսի և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հանդիպմանը, որն այսօր կայացել է կառավարության վարչակազմում:
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում վերաբերել է միջնաժամկետ տնտեսական չափանիշներին, ինչպես նաև հետագա տարիների ընթացքում կառավարության տնտեսական ծրագրին, այդ թվում `հաջորդ տարվա պետական բյուջեի ցուցանիշին: Բիզնեսի և ֆինանսական հատվածի ներկայացուցիչները նշել են տնտեսական մարտահրավերները, որոնք նրանք կարևոր են համարում միջնաժամկետ տնտեսական զարգացման ծրագրում:
Նշվել է, որ կարևոր է, երկիրը շուտ դուրս գա ճգնաժամից, հնարավորինս պահպանվեն և վերականգնվեն աշխատատեղերը և բարելավի բնակչության եկամտի մակարդակը:
Կառավարության վարչակազմի մամուլի ծառաության տեղեկությամբ, զրույցը վերաբերել է այն քայլերին, որոնց իրականացումը ծրագրվում է բիզնեսին և քաղաքացիների սոցիալական աջակցության ուղղությամբ: Ընդգծվել է, որ հետհամավարակային շրջանում հատկապես կարևոր կլինի Վրաստանի կառավարության, բիզնեսի և ազգային բանկի միջև համագործակցության հետագա ամրապնդումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետհամավարակային շրջանում դրամավարկային քաղաքականությունն ու դրամավարկային քաղաքականությունը, որի մասին խոսել է ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն:
Հանդիպմանը կառավարության տնտեսական թիմից մասնակցում էին՝ փոխվարչապետ, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Քննարկմանը հեռակա կարգով միացավ ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն: Գործարարների կողմից հանդիպմանը մասնակցում էին գործարարների միության նախագահ Սոսո Փխակաձեն, «Սաքարթվելոս բանկի» գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն և «Թի Բի Սի» բանկի գլխավոր տնօրեն Վախտանգ Բուցխրիկիձեն: