Վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են իրավիճակը բռնազավթված տարածքներում, տարածաշրջանում և բարեփոխումները
Վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են իրավիճակը բռնազավթված տարածքներում, տարածաշրջանում և բարեփոխումները

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Անն Լինդեին:

Կառավարության վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, զրույցի հիմնական թեմաներն են եղել իրավիճակը Վրաստանի բռնազավթված տարածքներում, իրավիճակը տարածաշրջանում և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումները:

Գիորգի Գախարիան նշել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը Շվեդիայի Թագավորության հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության ընթացքում, որի հիմնական գերակայություններից մեկը շվեդական կողմն անվանում է ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծումը:

Ըստ մամուլի ծառայության, ուշադրության կենտրոնում էին Վրաստանի բռնազավթված տարածքներում ռուսական օկուպացնող ուժերի սադրիչ գործողությունները և ծանր հումանիտար իրավիճակը, ներառյալ օկուպացնող գծի մոտակայքում բնակվող քաղաքացիների ձերբակալության դեպքերը: Վարչապետն ընդգծել է Ռուսաստանի օկուպացնող ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Զազա Գախելաձեի ձերբակալման և Ցխինվալի դատարանի կողմից անօրինական կալանքի կիրառման լուրջ փաստը:

Բանակցությունները կենտրոնացած էին Ժնևի միջազգային բանակցությունների և միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման ձևաչափերի արդյունավետ գործունեության և կարևորության վրա: Անն Լինդեն վերահաստատեց ԵԱՀԿ աջակցությունը Վրաստանին հակամարտության կարգավորման և նրա ինստիտուտների ամրապնդման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկրում իրականացված և ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք նպատակ ունեն ամրապնդել երկրի համար կարևորագույն ինստիտուտները: