Վարչապետը և խորհրդարանի նախագահը Վրաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին ներկայացրել են Պատվո շքանշանի
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականի անդամներին ներկայացրել են Պատվո շքանշանի։
Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այսօր ամենաերջանիկ օրն է։ Սա այն երջանկությունն է, որը միավորում է մեզ։ Անձամբ ես՝ որպես երկրպագու, այս օրվան սպասել եմ 30 տարի՝ սկսած 1994 թվականից։ Տղաները մեզ մեծ երջանկություն պարգեւեցին։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այն որոշումը, որը ես արդեն ասել եմ տղաներին։ Այս տղաները հերոսներ են, և հերոսներին պետք է գնահատել: Նրանք բոլորն էլ պարկեշտ մարդիկ են, ուստի Շալվա Պապուաշվիլիի հետ մենք որոշում ենք կայացրել՝ մեր տղաներից յուրաքանչյուրը կառաջադրվի Պատվո շքանշանի։ Ես ուզում եմ մեծ սեր հայտնել նրանցից յուրաքանչյուրին և ձեզանից յուրաքանչյուրին: Ես այսօր ամենաերջանիկն եմ։ Շնորհավորում եմ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Այսօր Վրաստանի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Հունաստանի հավաքականին և նվաճեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։