Վրաստանի և ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի հաջող համագործակցությունը, տարածաշրջանային և տեղական մարտահրավերներն այն հիմնական հարցերն էին, որոնք քննարկել են Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և NDI-ի նախագահ Դերեկ Միտչելը:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում վերաբերել է Վրաստանի կառավարության և ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտի վերջին համագործակցությանը, ներառյալ ինստիտուցիոնալ մակարդակում:
Վարչապետը կարևորել է առկա գործընկերության հետագա խորացումը: Գիորգի Գախարիան խոսել է տարածաշրջանում առկա մարտահրավերների և Վրաստանի դերի, ինչպես նաև տեղական համատեքստում կարևոր զարգացումների մասին:
Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի կառավարության և NDI-ի հաջող համագործակցության դինամիկան կշարունակվի, և ապագայում կյանքի կկոչվեն մի շարք կարևոր համատեղ ծրագրեր: Հանդիպմանը մասնակցում էր Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար, Կախաբեր Քեմոկլիձեն: