Վարչապետը ցավակցել է Բարաթաշվիլու փողոցում ապակին ընկնելու հետևանքով մահացած դեռահասի ընտանիքին
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ցավակցություն է հայտնել Բարաթաշվիլու փողոցում ապակին ընկնելու հետևանքով մահացած դեռահասի ընտանիքին:
«Խորին ցավակցությունս եմ հայտնում Բարաթաշվիլու փողոցում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որի հետևանքով զոհվել է 14-ամյա Ասլան Մամեդովը:
Այս ծանր րոպեներին ցավակցություն և աջակցություն եմ հայտնում նրա ծնողներին, ընտանիքին, հասակակիցներին և մանկավարժներին: Ցնցված եմ տեղի ունեցածից և խոսքեր չունեմ այս ցավը արտահայտելու համար»,- ասվում է վարչապետի ցավակցական ուղերձում: