Վարչապետը ցավակցական հեռագիր է ստացել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարից՝ Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցական հեռագիր է ստացել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ալբերտ Ջոնսոնից՝ կապված Բաթումիում տեղի ունեցած ողբերգության հետ:
«Հարգելի պարոն վարչապետ, ես խորապես վշտացած եմ Բաթումիում բնակելի շենքի փլուզման մասին տեղեկատվությունից, որի հետեւանքով զոհվել է առնվազն 5 մարդ, իսկ մի քանիսը դեռ որոնվում են: ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անունից մենք մեր խորին ցավակցություններն ու անկեղծ զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և վրաց ժողովրդին: Մաղթում ենք վիրավորներին շուտափույթ ապաքինում», – ասել է Ալբերտ Ջոնսոնը: