Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել է Բաթումիի վերանորոգված թիվ 7 հանրային դպրոց: Վարչապետին դպրոցում իրականացված վերականգնողական աշխատանքների մասին տեղեկացրել է Աջարիայի կրթության և սպորտի նախարար Մայա Խաջիշվիլին։
Հանրային դպրոցի վերանորոգման նախագծի շրջանակներում իրականացվել են շենքի կառուցվածքային մասի ամրացման, ինչպես նաև դպրոցի ներքին ամբողջական վերանորոգման աշխատանքներ։
Վերանորոգվել են դասասենյակները, միջանցքները, լոգարանները, գրադարանը, մարզասրահը, տեղադրվել է վերելակ: Կահավորվել է նաև շրջակա տարածքը։
Դպրոցը նախատեսված է 1300 աշակերտի համար: Նախագծի արժեքը կազմում է 5,047,000 լարի: