Վարչապետը աշխատանքային հանդիպում է ունեցել տնտեսական թիմի հետ `բիզնեսին աջակցելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ
Վարչապետը աշխատանքային հանդիպում է ունեցել տնտեսական թիմի հետ `բիզնեսին աջակցելու լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ

Վրաստանի կառավարությունը, կորոնավիրուսի երկրորդ ալիքի պայմաններում, քաղաքացիների սոցիալական աջակցության փաթեթին զուգահեռ, շարունակում է ինտենսիվ աշխատել բիզնեսի աջակցության միջոցառումների ուղղությամբ: Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հերթական աշխատանքային հանդիպումն է անցկացրել կառավարության տնտեսական թիմի ներկայացուցիչների հետ:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են տնտեսության միտումները և նշվել է, որ իշխանությունը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ աջակցելու բիզնեսին` աշխատատեղերը պահպանելու և համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա նվազագույնի հասցնելու համար:

«Կառավարության անդամները քննարկել են նաև հակաճգնաժամային ծրագրի երեք փուլերում իրականացվող միջոցառումների, ինչպես նաև այն քայլերը արդյունավետությունը, որոնք նախատեսվում է իրականացնել հակաճգնաժամային ծրագրի 4-րդ փուլի շրջանակներում:

Կառավարության ղեկավարը ինտենսիվ հանդիպումների ընթացքում տեղեկատվություն է ստանում բիզնեսի ներկայացուցիչներից՝ նրանց կարիքների մասին, և այս կապը բիզնեսի հետ կշարունակվի նաև ապագայում: Բիզնեսի աջակցության միջոցառումների փաթեթը կմշակվի նրանց հետ ակտիվ շփման արդյունքում և առաջիկայում կներկայացվի հանրությանը: Ինչպես հայտնի է, կառավարությունն ակտիվորեն աշխատում է քաղաքացիների համար նպատակային սոցիալական աջակցության փաթեթի վրա, և առաջիկայում կհայտարարվեն քայլերը, որոնք իշխանությունը կձեռնարկի այդ տեսանկյունից՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի համատեքստում», – նշված է  վարչապետի մամուլի ծառայության տեղեկության մեջ: