Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոլթերի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կոլտերի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության վարչակազմը։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրում է արվել կապակցվածության նշանակության և «Միջին միջանցքում» Վրաստանի դերի վրա։
«Վարչապետը վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ վերագործարկելու երկկողմ հարաբերությունները, թարմացնելու ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից»՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, որը կողմնորոշված կլինի շոշափելի արդյունքների վրա»,- ասված է կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։