Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին հյուրընկալել է տոնական ճաշի
Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին հյուրընկալել է տոնական ճաշի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ֆաշիզմի դեմ պայքարի 73 ամյակը նշելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին հյուրընկալել է տոնական ճաշի:

«Հարգարժան տիկնայք և պարոնայք, ինձ և բարեկամներիս համար մեծ պատիվ է այս հնարավորություն՝ շնորհավորել բոլորիդ հաղթանակի կապակցությամբ: Մեծ երախտագիտությամբ, հարգանքով, խոնարհվում եմ ձեզանից յուրաքանչյուրի հերոսության առաջ, շնորհավորում եմ ձեզ այս օրվա առիթով, շնորհավո’ր հաղթանակի օրը:

Մաղթում եմ երկարակեցություն, առողջություն, ձեր ընտանիքներին երջանկություն, Վրաստանին բարգավաճում»,- դիմել է վարչապետը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին: