Վարչական սահմանների մերձակայքում փշալարեր անցկացնելու հաճախակի փորձը շարունակում է խախտել տեղի բնակիչների իրավունքները
Վարչական սահմանների մերձակայքում փշալարեր անցկացնելու հաճախակի փորձը շարունակում է խախտել տեղի բնակիչների իրավունքները

Վրաստանի բռնազավթված տարածքներում տեղաշարժի սահմանափակման հարցը ընդգրկվել է Amnesty International-ի զեկույցում:

Ինչպես նշվում է զեկույցում, ռուսական զինված ուժերը և Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատողական շրջանների դե ֆակտո իշխանությունները դե ֆակտո սահմանի մերձակայքում շարունակել են ազատ տեղաշարժի սահմանափակումը: Սահմանն «անօրեն» հատելու մեղադրանքով գրանցվել են տասնյակ մարդկանց ժամանակավոր կալանավորման և տուգանման դեպքեր:

«Վարչական սահմանների մերձակայքում փշալարեր անցկացնելու հաճախակի փորձը շարունակում է խախտել տեղի բնակիչների իրավունքները. Սեփական պարտեզների, արոտավայրերի և վարելահողերի վրա մատչելիության կորուստը սահմանափակել է նրանց աշխատանքի, սննդի և կյանքի համապատասխան մակարդակի իրավունքները»,-  նշված է զեկույցում: