ՆԳՆ-ում հայտարարում են, որ ոստիկանության նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու և մանր խուլիգանության մեծադրանքով, վարչական կանոնով ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել,- այս մասին հայտարարել են ներքին գործերի նախարարությունում՝ այսօր անցկացված ճեպազրույցին:
Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, գլխավոր դատախազության հետ շարունակվում է պայքարը թմրանյութի իրացման դեմ:
«Ցավոք, վերջին ժամանակաշրջանում բոլորս դարձել ենք երիտասարդների ողբերգական մահվան ականատեսը: Հատկանշական է, որ բոլոր դեպքերում մահը վրա է հասել ակումբներ այցից հետո: Դրա հետ մեկտեղ, զգալիորեն ավելացել է ակումբներում շտապ օգնություն կանչելու ցուցանիշը: Գոյություն ունեցող տեղեկությամբ, բազմաթիվ երիտասարդներ, այդ թվում աչափահասներ, տեղափոխվել են ստացիոնար՝ թմրանյութային թունավորման ախտորոշմամբ: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին երեք ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էին ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ: Թմրանյութ իրացնողներին հայտնաբերելու համար, դատարանի որոշման հիմքով, ակումբներում իրականացվել են բազմաթիվ գնումներ, որի տեսագրությունները գոյություն ունեն»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Նրանց տեղեկությամբ, նշված քննչական գործողությունների արդյունքում իրավապահները հայտնաբերել են թմրանյութ իրացնող 8 անձ, որոնք «Բասիանի» և «Գալերի» ակումբներում պարբերաբար իրացնում էին թմրանյութ:
«Քանի որ ակումբներում բազմիցս իրացվել են թմրանյութեր, գոյություն ուներ հիմք, որ թմրանյութ իրացնողները նշված ակումբների հետ ունեին սերտ կապ: Թմրանյութ իրացնողնների կողմից արգելված թմրանյութի իրացման արեալը հենց ակումբների տարածքն էր: Իրացնողներից մեկը ակումբի անվտանգության աշխատակիցն է: Նշված անձին ձերբակալել են ակումբում: Ոստիկանությունը նրան խուզարկելիս առգրավել է մեծ քանակությամբ թմրանյութ: Հահամապատասխանաբար, դատավորի որոշմամբ, 2018 թվականի մայիսի 12-ին, մոտ 01:00-ին, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում սկսվել են քննչական գործողություններ: Հաշվի առնելով, որ ներքին գործերի նախարարության նպատակն էր քննչական գործողություններն իրականանել ակումբներում, այնտեղ գտնվող երիտասարդներին տարածքից անվտանգ դուրս բերելու համար մոբիլիզացվել էին ոստիկանության համապատասխան ուժեր»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Նրանց տեղեկությամբ, նախքան քննչական գործողությունների մեկնարկը, ոստիկանները ակումբներում գտնվող անձանց բացատրեցին, որ եթե նրանք կամավոր հանձնվեին՝ կազատվեին քրեական պատասխանատվությունից:
«Ոստիկանության կոչին համապատասխան, անձանց որոշ մասը ակումբներում էր թողել թմրանյութերը, որոնք այժմ ենթարկվելու են փորձաքննության: Նշված անձինք, ակումբում գտնվող այլ անձանց հետ միասին, ոստիկանության կողմից դուրս են բերվել ակումբի շենքից: Նրանցից ոչ մեկի նկատմամբ անձնական ստուգում կամ խուզարկում չի իրագործվել: Ակումբի ոչ մի հյուր ձերբակալված չէ: Անցկացված քննչական գործողությունների արդյունում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ, որոնց կողմից ակումբում թմրանյութ իրացնելու յուրաքանչյուր փաստով ոստիկանությունն ունի դատավորի որոշման հիմքով իրականացված տեսագրություն»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Նրանց տեղեկությամբ, ոստիկանության նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու և մանր խուլիգանության մեծադրանքով, վարչական կանոն ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել: