Վարազիսխևի և Ճավճավաձե պողոտաների խաչմերուկում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Թբիլիսիի Վարազիսխևի և Ճավճավաձե պողոտաների խաչմերուկում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը,- հայտնում է քաղաքապետարանը։
Նրանց տեղեկություններով՝ Մելիքիշվիլիի պողոտայի վերականգնողական աշխատանքների շրջանակներում փոխվում են ստորգետնյա կոմունիկացիաները։
«Ջորջիան Ուոթեր ընդ Փաուեր» ընկերությունն աշխատում է ջրային ցանցը կենտրոնական կոլեկտորին միացնելու ուղղությամբ, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 23:00-ից հուլիսի 30-ի ժամը 23:00-ն, Վարազիսխևի և Ճավճավաձեի պողոտաների խաչմերուկի ճանապարհահատվածում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառած անհարմարությունների համար»,- հայտնել են քաղաքապետարանից։