Վարարած գետերի պատճառով Լագոդեխիի քաղաքապետարանը անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի
Վարարած գետերի պատճառով Լագոդեխիի քաղաքապետարանը անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի

Լագոդեխիի քաղաքապետարանը անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի: Պատճառը մունիցիպալիտետում վարարած գետերն են:

Ինչպես առաջին ալիքին ասել է Լագոդեխիի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլին, վարարել են Լագոդեխիի մոտակայքում գտնվող գետերը:

«Եթե գետերի մակարդակը բարձրանա, մենք կենտրոնացրել ենք համապատասխան տեխնիկան, որը ողջ գիշերվա ընթացքում կատարել է ամրացման աշխատանքներ: Բոլոր ծառայությունները անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի»,-հայտարարել է Լագոդեխիի քաղաքապետը: