Վարակվածների 86 տոկոսը ապաքինվել է, ինչը շատ լավ ցուցանիշ է, Վրաստանում համավարակային իրավիճակը վերահսկվում է. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում համավարակաբանական իրավիճակը վերահսկվում է:
Նրա խոսքով, այսօրվա տվյալներով, երկրում ապաքինվել է վարակվածների 86 տոկոսը, իսկ հիվանդանոցներում բուժվում է 119 մարդ:
«Երկրում համավարակաբանական վիճակը լիովին վերահսկվում է: Այսօրվա դրությամբ, ապաքինվել է վարակվածների 86 տոկոսը, ինչը շատ լավ ցուցանիշ է:
119 վարակված կրկին բուժվում է: Դժբախտաբար, ունենք 15 մահվան դեպք, ինչը 1,6 տոկոս է: Իհարկե դա գլոբալ ցուցանիշների համեմատ շատ քիչ է»,- ասել է Գամղրելիձեն: