Վարակված դիմորդի հայտարարությամբ, կրթության նախարարը հեռախոսազրույցի ժամանակ անձամբ է հայտնել իրեն, որ կարող է հանձնել քննությունը
Վրաստանում, կորոնավիրուսով վարակված դիմորդ Անա Օնիանին հայտարարում է, որ կրթության նախարարից անձամբ է տեղեկացել, որ կարող է հանձնել քննությունները:
Անա Օնիանին շնորհակալություն է հայտնում կրթության նախարարությանը և վարչապետին: Բացի այդ, դիմորդը նշում է, որ իրեն լավ է զգում:
«Ինձ լավ եմ զգում: Ցածր ջերմություն ունեմ: Երեկ ինձ զանգահարեց կրթության նախարարության հասարակության հետ հարաբերության վարչության ներկայացուցիչը: Ինձ հետ խոսեց նաև նախարարը և տեղեկացա, որ կարող եմ հանձնել քննությունները: Շատ երջանիկ եմ և երախտապարտ, նաև վարչապետին, ով այսօր իմ մասին հայտարարությամբ հանդես եկավ»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Անա Օնիանին:
Բացի այդ, Օնիանին նշել է, որ վրացերենի քննությունը հանձնելուց հետո գնացել է ընտանիքի անդամներից մեկի մոտ, ում մոտ ավելի ուշ ախտորոշվել է կորոնավիրուս:
Կրթության նախարարության փոխանցմամբ, նշված դիմորդի համար ապահովված կլինի համապատասխան միջավայր այն տարածքում, որտեղ վարակակիր պացիենտն ստանում է բուժում: Քննությունը կանցկացվի բժիշկների և քննությունների կենտրոնի ներկայացուցիչների հսկողության տակ: