Վանո Մերաբիշվիլին չպետք է դուրս գա բանտից, քանի որ նա պատիժ է կրում. Ծուլուկիանի
Վանո Մերաբիշվիլին չպետք է դուրս գա բանտից, քանի որ նա պատիժ է կրում. Ծուլուկիանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի կողմից կայացված որոշման մեջ նշված է, որ Վանո Մերաբիշվիլին քաղաքական բանտարկյալ չէ: Նշված է, որ նրա ձերբակալության, նախնական կալանքի և այժմ բանտարկության մեջ չկան քաղաքական նշաններ,- այս մասին արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է կոմիտեների միավորված նիստին՝ Վանո Մերաբիշվիլւո հարցի կապակցությամբ, ի պատասխան «Եվրոպական Վրաստան»-ի կողմից հնչեցված հարցին:

Նրա խոսքով, Վանո Մերաբիշվիլին չպետք է դուրս գա բանտից, քանի որ նա կրում է պատիժ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի կողմից կայացված որոշման մեջ նշված է, որ Վանո Մերաբիշվիլին քաղաքական բանտարկյալ չէ: Նշված է, որ նրա ձերբակալության, նախնական կալանքի և այժմ բանտարկության մեջ չկան քաղաքական նշաններ: Կարծում եմ, Վանո Մերաբիշվիլին չպետք է դուրս գա բանտից, քանի որ նա կրում է պատիժ»,- հայտարարել է Ծուլուկիանին: