Վանո Մերաբիշվիլիի վերաբերյալ, հիմք ընդունելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել բռնության հոդվածով
Վանո Մերաբիշվիլիի վերաբերյալ, հիմք ընդունելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել բռնության հոդվածով

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հիման վրա ՆԳ նախարարությունը հետաքննություն է սկսել։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունից, հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը ենթադրում է բռնություն։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Վակեի դեղատներից մեկում Գիգիշա Շարաշիձեն ֆիզիկական բռնության է ենթարկել Վանո Մերաբիշվիլիին։