Վանիի մունիցիպալիտետից Քութայիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել է մեկ անձ, 31 մարդ ինքնամեկուսացման մեջ է
Վանիի մունիցիպալիտետից Քութայիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել է մեկ անձ, 31 մարդ ինքնամեկուսացման մեջ է

Վանիի մունիցիպալիտետում բնակվող տղամարդու մոտ երեկ հաստատել է կորոնավիրուս։ Արտակարգ դրությունը հայտարարվելուց հետո երկրում նա չի բացել իր խանութը, հետևաբար, նա շփում չի ունեցել հաճախորդների հետ, – «Առաջին ալիք» -ին ասաց Վանիի մունիցիպաշիտետի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Գիգա Բուաձեն:

Նրա խոսքով ՝ արդեն հայտնաբերել են շփման աղբյուրները:

«Վարակված կնոջ ամուսինը, որը նույնպես վարակված է «Կովիդ -19» -ով, ունի շինարարական ապրանքների խանութ, որը փակել է արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո: Տղամարդն ուներ նույն շփման շրջապատը ինչ իր կինը, այդ իսկ պատճառով մեզ համար համար դժվար չէր շփումների բացահայտումը», – ասաց Բուաձեն:

Այս պահին Վանիի մունիցիպալիտետում 31 քաղաքացի ինքնամեկուսացման մեջ է: Մեկ անձը կամավոր խնդրել է տեղափոխվել իրեն կարանտինային գոտի, և նրան տեղափոխել են Ծղալտուբոյի «Պլազա» հյուրանոց:

Վանիի մունիցիպալիտետի Դիխաշխոդիի գյուղից մեկ հոգի տեղափոխվել է Քութոնիսիի ինֆեկցիոն հիվանդանոց՝ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներով: