Դավիթ Զալկալիանի - Մինչև 5000 քաղաքացի վերադարձել է հայրենիք, Վրաստանի նման փոքր երկրի համար, սա իսկապես տպավորիչ թիվ է
Դավիթ Զալկալիանի - Մինչև 5000 քաղաքացի վերադարձել է հայրենիք, Վրաստանի նման փոքր երկրի համար, սա իսկապես տպավորիչ թիվ է

Դավիթ Զալկալիանի – Մինչև 5000 քաղաքացի վերադարձել է հայրենիք, Վրաստանի նման փոքր երկրի համար, սա իսկապես տպավորիչ թիվ է:

Մեզանից ավելի մեծ, ուժեղ երկրները հպարտ են, որ 10 և 15 հազար քաղաքացու վերադարձրել են հայրենիք, – ասաց Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Ըստ նրա, մինչև 5000 քաղաքացի վերադարձել է հայրենիք, Վրաստանի նման փոքր երկրի համար, սա իսկապես տպավորիչ թիվ է:

«Մեր տվյալներով, մինչև 5000 քաղաքացի վերադարձել է Վրաստան, ոչ միայն օդով, այլև ցամաքով և ծովով: Դուք գիտեք, որ գործում է նաև լաստանավը, որը բերում է մեր քաղաքացիներին Ուկրաինայից: Նաև ավտոբուսներ, տրանսպորտ, ցամաքային ճանապարհով: Վրաստանի նման փոքր երկրի համար, կարծում եմ, որ այն իսկապես տպավորիչ և կարևոր թիվ է: Մեզանից ավելի մեծ, ուժեղ երկրները հպարտ են, որ 10 և 15 հազար քաղաքացու վերադարձրել են հայրենիք։ Ես ուզում եմ, որ հասարակությունը գիտակցի, թե ինչ դժվար պայմաններում է մեր երկիրը հասցրել դա անել: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մենք հետագայում ևս շարունակելու ենք մաս առ մաս վերադարձնել նրանց հայրենիք», – ասաց Դավիթ Զալկալիանին: