Վանիի երկու գյուղերում անցակետերի ստեղծումը կապված է 75-ամյա վարակված կնոջ հետ, որը շփում  է ունեցել բազմաթիվ քաղաքացիների հետ
Վանիի երկու գյուղերում անցակետերի ստեղծումը կապված է 75-ամյա վարակված կնոջ հետ, որը շփում է ունեցել բազմաթիվ քաղաքացիների հետ

Վերահսկիչ անցակետեր են ստեղծվելու Վանիի մունիցիպալիտետի Մթիսձիրիի և Զեինդարի գյուղերում, – Վրաստանի Առաջին Ալիքին ասաց Իմերեթիի պետներկայացուցիչ Զվիադ Շալամբերիձեն:

Ըստ Վրաստանի Առաջին ալիքի, Վանի վերադառնալուց հետո 75-ամյա կնոջ մոտ ախտորոշվել են կորոնավիրուին բնորոշ ախտանիշները: Նրան շտապօգնությունը տեղափոխել է Սամտրեդիա, այսպես կոչված, տենդի կենտրոն, որտեղ երեկ գիշերը իր մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Դրանից հետո նրան տեղափոխել են Քութայիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ գտնվում էր նրա ամուսինը, որին այսօր կորոնավիրուսի թեստ կանցկացնեն:

Ինչպես հայտնի է, 75-ամյա կինը շփումներ է ունեցել բազմաթիվ քաղաքացիների հետ, և դրա հետ է կապված վերահսկողության խստացման կառավարության որոշմանը: