Վրաստանի կառավարության կորոնավիրուսի հարցերով համակարգող խորհրդի որոշմամբ, Վանի մունիցիպալիտետում ապամոնտաժվում են հսկիչ անցակետերը: Նշված նորության մասին հայտարարել է Իմերեթիի շրջանի պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն:
Լիազորի խոսքով, մունիցիպալիտետում համաճարակային իրավիճակը լիովին վերահսկվում է: Համապատասխանաբար, հսկիչ անցակետերի անհրաժեշտություն այսօր այլևս չկա:
Վանի մունիցիպալիտետում ապրիլի 8-ից խստացվել են միջոցները: Վանի «կլաստերից» ապաքինվել է 4 պացիենտ: Նրանցից մեկը մի քանի օր առաջ դուրս է գրվել կլինիկայից, իսկ երեքը Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս կգրվեն վաղը: