Վալերիան Ցերցվաձե. Ես համաձայն չեմ մեղադրանքների հետ, արդեն վեց տարի է, ինչ ես դատական կամ որևէ այլ պետական պաշտոնում չեմ, ինձ ցմահ դատավոր անվանելը փաստերի միտումնավոր խեղաթյուրում է
Ես կտրականապես համաձայն չեմ մեղադրանքների հետ: Արդեն վեց տարի է՝ դատական կամ պետական այլ պաշտոնում չեմ։ Ուստի, ինձ՝ որպես ցմահ դատավոր անվանելը, ակնհայտորեն փաստերի գիտակցված խեղաթյուրում է,- Վալերիան Ցերցվաձեն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ որոշման վերաբերյալ։
Ինչպես գրում է Ցերցվաձեն, դա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ պատժամիջոցի որոշումը կայացվել է բացարձակապես կեղծ և չհիմնավորված տեղեկատվության հիման վրա։
«Կցանկանայի միանշանակ հայտարարել, որ մեղադրանքները հաստատող փաստեր ու ապացույցներ չկան։ Կարծում եմ, որ առանց որևէ հիմնավորման և անմեղության կանխավարկածի խախտմամբ արված հայտարարությունները քաղաքական բովանդակություն ունեն։
Շատ տխուր է, բայց կարծում եմ, որ սա միտված է դատարանում ազդեցություն ձեռք բերելուն և այն ամբողջությամբ վարկաբեկելուն»,- գրել է Վալերիան Ցերցվաձեն։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միխեիլ Չինչալաձեի, Լևան Մուրուսիձեի, Իրակլի Շենգելիայի և Վալերիան Ցերցվաձեի նկատմամբ։