Վալերի Զալուժնին պնդում է, որ իրենք խոցել են ռուսական Ա-50 և Իլ-22 հետախուզական ինքնաթիռները
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնի խոսքով իրենք խոցել են՝ ռուսական Ա-50 և Իլ-22 հետախուզական ինքնաթիռները:
Սկզբում երեկ երեկոյան չհաստատված տեղեկություն էր տարածվել Ազովի ծովի վրայով ինքնաթիռների կործանման մասին, սակայն միջադեպը Կրեմլից չհաստատվեց։
Դիմիտրի Պեսկովի խոսքով՝ կորստի մասին տեղեկություն չունեն։