Վալերի Զալուժնին դիմել է Գերագույն ռադայի անդամներին. Ինձ բանակում մարդիկ են պետք, աշխարհին դիմե՞մ և մարդիկ խնդրեմ, թե դուք կգնա՞ք պատերազմ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին խոսում է մոբիլիզացիայի ուժեղացման անհրաժեշտության մասին։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հունվարի 4-ին Գերագույն Ռադայի Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության կոմիտեի նիստում քննարկվել է մոբիլիզացիայի մասին օրենքի նախագիծը։ Ըստ լրատվամիջոցի՝ Վալերի Զալուժնին դեմ է արտահայտվել դատապարտյալներին և բանտարկյալներին բանակ զորակոչելուն։ Նրա խոսքով, իրեն բանակում մարդիկ են պետք, քանի որ Ռուսաստանն արդեն հասցրել է մոբիլիզացնել մինչև 400 հազար նորակոչիկներ և մինչև հունիս կհասցնի մոբիլիզացնել մինչև 400 հազարին։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսքով՝ բոլոր նորակոչիկները պետք է անցնեն 80-օրյա վերապատրաստում։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքով՝ Զալուժնին ու Ումերովը կարծում են, որ անհրաժեշտ է ուժեղացնել մոբիլիզացիան։
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Օլեգ Ժդանովը հանդես է եկել գերիներին զինված ուժերի շարքերում ընդգրկելու նախաձեռնությամբ։