Վալենսիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել

11:00, 10.11.2024

Վալենսիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել.

Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքել են ավերիչ ջրհեղեղներին կառավարության արձագանքի դեմ և պահանջել Վալենսիայի շրջանային կառավարության նախագահ Կառլոս Մացոնի հրաժարականը։

Իրավիճակը քաղաքապետարանում ավելի է սրվել, երբ ցույցի մասնակիցներից ոմանք աթոռներ և այլ առարկաներ են նետել իրավապահների վրա։

Բողոքի լայնամասշտաբ ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ։

Առնվազն 217 մարդ է զոհվել Իսպանիայի արևելքում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով։ Աղետը ավերել է Վալենսիա նահանգի մի մասը, մասնավորապես, աղետի հետեւանքով տուժել է մոտ 80 մունիցիպալիտետ։

Նմանատիպ