Վալենսիայում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով շրջանի ղեկավար Կառլոս Մազոնիի հրաժարականը

11:35, 01.12.2024

Վալենսիայում լայնածավալ բողոքի ակցիա է անցկացվել։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ կոչ են արել Վալենսիայի շրջանի ղեկավար Կառլոս Մազոնիին հրաժարական տալ ջրհեղեղների ավերիչ ճգնաժամի պատճառով: Ցույցին մասնակցել է մոտ 130 հազար մարդ։

Բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում են Կառլոս Մազոնիին, որ բնակիչները նախազգուշական հաղորդագրությունը շատ ուշ են ստացել։

Կառլոս Մազոնին ասել է, որ սխալներ է թույլ տվել, բայց հրաժարվել է հրաժարական տալ: Նա նշեց, որ ջրի հոսքերի չափման համար պատասխանատու և ազգային կառավարության կողմից ղեկավարվող մարմինը չի կարողացել ժամանակին նախազգուշացումներ ուղարկել քաղաքացիներին:

Նմանատիպ