Վալդիս Դոմբրովսկիս. ԵՄ-ի ու Վրաստանի միջև առևտրային և ներդրումային կապերն ամրապնդելու մեծ ներուժ կա
Վալդիս Դոմբրովսկիս. ԵՄ-ի ու Վրաստանի միջև առևտրային և ներդրումային կապերն ամրապնդելու մեծ ներուժ կա

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահը գրում է, որ ԵՄ մակրոֆինանսական աջակցության երկրորդ փուլի համար անհրաժեշտ է հետագա առաջընթաց օրենսդրական մակարդակով:

«ԵՄ-ի ու Վրաստանի միջև առևտրային և ներդրումային կապերն ամրապնդելու մեծ ներուժ կա: ԵՄ մակրոֆինանսական օժանդակության երկրորդ փուլի համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակի հետագա առաջընթաց: Առաջընթացի գլխավոր նախապայմանը կայուն քաղաքական միջավայրն է», – գրել է Վալդիս Դոմբրովսկիսը: