Վակyի այգում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում հարցաքննվում է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը
Վակyի այգում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում հարցաքննվում է Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը

Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին Վակե-Սաբուրթալոյի ոստիկանությունում հարցաքննվում է Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Ինչպես լրագրողներին հայտնել է Գիգա Գիգաշվիլին, Վակեի այգում շատրվանի հանձնումը կատարվել է փորձաքննության հիման վրա։

Նրա խոսքով՝ շատրվանը մի քանի անգամ փորձարկվել է, եւ որեւէ թերություն չի հայտնաբերվել։

«Մենք համագործակցում ենք հետաքննության հետ, և հետաքննությունը կպարզի ամեն ինչ»,- ասել է Գիա Գիգաշվիլին։

Բացի այդ, Վակե-Սաբուրթալոյի ոստիկանական բաժանմունքում են նաև «Գրինսերվիս» ընկերության ներկայացուցիչները՝ հարցաքննության, քանի որ այս ընկերությունը վերականգնողական աշխատանքներ է իրականացրել Վակեի այգում։

Ըստ առկա տեղեկությունների՝ Վակեի այգում խաղալիս երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ, այն հանելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Խեչինաշվիլիի, մեկը՝ Իաշվիլիի կլինիկա։ Անչափահասներից մեկը կլինիկայում մահացել է:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտմանը։