Վակո Մարչիլաշվիլու համաշխարհային ռեկորդը՝ «կուբիկ-ռուբիկը» ստորջրյա պայմաններում հավաքելու մեջ
Reuters գործակալությունը տարածել է 18-ամյա Վակո Մարչիլաշվիլու կողմից Ռուբիկի խորանարդը (կուբիկ-ռուբիկ) ստորջրյա պայմաններում հավաքելու ռեկորդի մասին տեսագրություն:
Մարչիլաշվիլին այսօր սահմանել է Գինեսի ռեկորդ: Վրաստանի ռեկորդների ֆեդերացիայի տեղեկությամբ, Մարչիլաշվիլին ռեկորդ պետք է սահմաներ ստորջրյա պայմաններում, մեկ շնչով, առավելագույն քանակությամբ սովորական «կուբիկ-ռուբիկը» հավաքելու արդյունքում:
Համաշխարհայի ռեկորդը պատկանում էր ամերիկայի Էնթոնի Բռուքսին, ով ջրի տակ հավաքել էր 5 խորանարդ: